Մեր թիմը

Տաթևիկ Խաչիկյան
Հիմնադիր (Ֆրանսիա)
Տաթևիկը ավարտել է ESCP Europe-ը՝ ֆինանսների մագիստրոսի աստիճանով և սերտիֆիկացվել է գլոբալ կառավարման ոլորտում
INSEAD-ի կողմից։ Նա ունի ղեկավար պաշտոնում և որպես բիզնես խորհրադատու աշխատելու երկար տարիների փորձ առաջատար կազմակերպություններում։
Տաթևիկը մշտապես մտահոգված է եղել Հայաստանով և Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ ճանապարհներ փնտրելով։
Նա հավատում է, որ այսօր հայկական սփյուռքը, առավել քան երբևէ, պետք է ակտիվ մասնակցություն ունենա կայուն և ծաղկող Հայաստանի կառուցման գործընթացին և հենց այդ պատճառով Տաթևիկը ստեղծել է «Ծաղկող Հայաստան» հասարակական կազմակերպությունը։

Տիգրան Ավագյան
Նախագծի համակարգող (Հայաստան)
Տիգրանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 4-րդ կուրսում:
Տիգրանին միշտ մտահոգել է այն ուսանողների կարգավիճակը, ովքեր ավարտելուց հետո չեն կարողացել աշխատանք գտնել և օգտագործել իրենց ձեռք բերած գիտելիքները՝ ըստ նշանակության։ Այդ իսկ պատճառով նա դարձել է ‹‹Երիտասարդների հնարավորությունների ակումբ› ՀԿ-ի համահիմնադիրը և այժմ ՀԿ գործադիր տնօրենն է։
ՀԿ-ի առաքելությունն է՝ Հայաստանի երիտասարդներին տրամադրել արժեքավոր և գործնական գիտելիքներ՝ բիզնեսի, շուկայավարման, վաճառքի և շատ այլ ոլորտների մասին: Նրա կարծիքով՝ սկսելու ավելի հարմար տեղ չկա, քան պրակտիկ կրթության միջանցքները, որոնք կօգնեն երիտասարդների շրջանում նվազեցնել ատելությունը և բռնությունը:
Նա արդեն հասցրել է մասնակցել 12-ից ավել միջազգային ծրագրերի:
Տիգրանն աշխատում է ‹‹Արտ Բրիջ›› գրախանութում որպես մատուցող: Սկզբնական շրջանում առերեսվել է հայկական կարծրատիպային մտածելակերպին, թե մատուցողի աշխատանքը այնքան էլ լավը չէ: Մասնակցելով տարբեր դասընթացների՝ որպես դասընթացավար՝ նա միշտ նշում է իր աշխատանքի բնույթը։ Բոլորին զարմացնում է այն փաստը, որ մատուցողը կարող է կրթել կամ դասավանդել: Տիգրանը նաև աշխատում է ՀՊՏՀ-ում՝ որպես կրթության գծով ներքին փորձագետ:
Մեր փորձագետները

Էրվե Տեր-Սահակյան
Լանդշաֆտային դիզայներ (Ֆրանսիա)
Էրվեն 2011 թվականից հանդիսանում է լանդշաֆտային դիզայներների ֆրանսիական ֆեդերացիայի անդամ և Բուշ դյու Ռոնի քաղաքաշինության և շրջակա միջավայրի ճարտարապետության խորհուրդի փորձագետ։ Այժմ Էրվեն իրականացնում է լանդշաֆտային դիզայների իր անկախ գործունեությունը Մարսելում։
Էրվեի համար ոգեշնչման աղբյուր են՝ տարատեսակ վայրերի գեղեցկության բացահայտմանն ու դա վերարտադրելու գործընթացը, ինչպես նաև այդ վայրերի պոետիկ յուրահատկությունները ճարտարապետությամբ և լանդշաֆտային դիզայնի միջոցով փոխանցելու արվեստը։

Մանվել Սիրադեղյան
Դեկորատիվ և ծաղկող բույսերի մասնագետ (Հայաստան)
Մանվելը մեր աշխատանքին գույներ հաղորդողն է։ Նա ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ՝ Հայաստանում դեկորատիվ այգիների սպասարկման ոլորտում։ Նա հանդիսանաում է 20-ից ավելի դեկորատիվ այգիների հեղինակ։ Այգիներին բուսատեսակներով գույներ հաղորդելը և նրանց զարգացման ընթացքին հետևելը Մանվելի ամենօրյա աշխատանքի ամենակարևոր առաքելությունն է։

Պիեռ Ֆուրնիեր
Սոցիալական ձեռնարկատեր (Ֆրանսիա)
Պիեռը ավելի քան 15 տարի է, որ ներգրավված է շահույթ չհետապնդող կազմակերպությունների աշխատանքներում, ինչը իրեն հնարավորություն է ընձեռնել ձեռք բերել սոցիալական նորարար ծրագրերի կառավարման և սոցիալական ձեռնարկատիրության իրականացման փորձառություն։ Առաջնորդվելով հետաքրքրասիրության ոգով և համերաշխության արժեքներով՝ Պիեռը 8 ամիս կամավորական աշխատանքներ է կատարել Հայաստանում՝ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում ծրագրեր իրականացնելով։ Նա սիրում է հայկական մշակույթը, պատմությունը և բնությունը։ Պիեռը պատրաստակամություն է հայտնել աջակցել «Ծաղկող Հայաստանին»՝ կիսելով մեր գաղափարները և ցանկանալով օգնել իրեն ջերմ ընդունած Հայաստանին։ Պիեռը ներկայումս ղեկավարում է տարատեսակ սոցիալական և բնապահպանական ծրագրեր Ֆրանսիայի Մանս քաղաքում։

Ֆրանսուա Ժոզեֆ Խուրի
Ֆինանսների փորձագետ (Ֆրանսիա, Լիբանան)
Ֆրանսուա Ժոզեֆը ավարտել է ESCP Europe-ը`ստանալով տնտեսագետի և ֆինանսների կառավարիչի մագիստրոսի աստիճան։ Նա սկսել է իր մասնագիտական կարիերան՝ աշխատելով տարբեր ֆինանսական կազմակերպություններում, իսկ 2011 թվականին միացել է UBS Investment Bank-ի թիմին։ Փարիզում, իսկ այնուհետև Լոնդոնում զբաղեցնելով գործադիր տնօրենի պաշտոն՝ Ֆրանսուա Ժոզեֆը ներգրավված է եղել տարատեսակ ծառայությունների մատուցման գործընթացներում՝ ֆրանսիական և միջազգային խոշոր կորպորատիվ ընկերությունների և ներդրումային ֆոնդերի համար։
2016 թվականին Ֆրանսուա Ժոզեֆը միացել է Safran ընկերության թիմին և իր կարևոր մասնագիտական ներդրումն է ունեցել Zodiac Aerospace-ի աշխատանքներում։
Ֆրանսուա Ժոզեֆը հետաքրքրված է պետությունների զարգացման մարտահրավերներով և աջակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ այլ երկրներում։
Մեր արժեքները
Անսահման հավատ և սեր Հայաստանի նկատմամբ
Մենք Հայաստանի հպարտ սիրահարներ ենք
Պատասխանատվություն
Մենք պատասխանատվություն ենք զգում բոլոր այն մարդկանց և կազմակերպությունների նկատմամբ, ովքեր վստահում են մեզ
Թափանցիկություն
Մենք ցուցաբերում ենք լիարժեք թափանցիկություն մեր բոլոր գործընկներների և շահառուների նկատմամբ
Ժամանց
Մեր թիմը հավատում է, որ մեր հաջողության կարևոր մաս է կազմում վայելելը մեր աշխատանքի ամեն րոպեն և հաճելի ժամանակ անցկացնելը